211652_close_icon
views-count1319 դիտում article-date 21:35 06-02-2014

«Բանանց»-ի երկու մրցակիցները հայտնի են

Երևանի «Բանանցը» ավարտում է նախապատրաստական մարզումները Երևանում: Մեր թիմի վերջին մարզումը Անթալիա մեկնելուց առաջ տեղի կունենա վաղը: Իսկ փետրվարի 8-ին «Բանանցը» սեփական մարզաբազայի արհեստական խաղադաշտում ստուգողական հանդիպում կանցկացնի «ՈՒլիսի» հետ: Այդ խաղից հետո մեր թիմը երկու օր կհանգստանա և փետրվարի 10-ին կմեկնի Անթալիա, որտեղ էլ կանցկացնի ուսումնամարզական վերջնական հավաքը բարձրագույն խմբի առաջնության վերսկսումից առաջ: Անթալիայում «Բանանցը» կմարզվի երկու շաբաթ: Այդ ընթացքում Ժոլտ Հոռնյակը նախատեսել է անցկացնել չորս ստուգողական հանդիպումեր: Արդեն հայտնի է մեր թիմի ստուգողական խաղերի ժամանակացույցը: Առաջին խաղը կայանալու է փետրվարի 14-ին: Այդ օրը «Բանանցը» մրցելու է Մոսկվայի «Սպարտակ»-2-ի հետ: Փետրվարի 17-ին տեղի կունենա «Բանանցի» ստուգողական երկրորդ հանդիպումը, որում մեր թիմի մրցակիցն է լինելու Չինաստանի Սուպեր լիգայի ներկայացուցիչ «Խանչժոու» թիմը: Բացի այս հանդիպումներից «Բանանցը» փետրվարի 19-ին և 22-ին ևս երկու խաղ կանցկացնի, իսկ այդ խաղերում մեր թիմի մրցակիցները հայտնի կդառնան ավելի ուշ: «Բանանց» ՖԱ Մամլո քարտուղարություն

Նմանատիպ նյութեր