211652_close_icon
views-count33714 դիտում article-date 21:35 19-09-2019

Բացառում եմ երբևիցե ԲՀԿ-ին և առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն. Արթուր Վանեցյան. Armtimes.com

ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը [url=https://armtimes.com/hy/article/169804]Armtimes.com[/url]-ի հետ զրույցում աբսուրդ և ամոթ է որակել լուրերն այն մասին, որ ինքն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են։ Հրաժարականից հետո Վանեցյանն այժմ ընտանիքի հետ հանգստանում է Վրաստանում: Մամուլում այսօր տեղեկություններ էին տարածվել, որ Արթուր Վանեցյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են. ըստ այդմ՝ հանդիպումը տեղի է ունեցել Ծառուկյանի առանձնատանը և տևել մի քանի ժամ: Այնուհետև մամուլը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Վանեցյանը առաջիկայում կանդամագրվի ԲՀԿ-ին: «Ես իմ համար հանգիստ ընտանիքիս հետ նստած եմ, ինչ ասես գրում են, ամոթ է»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Արթուր Վանեցյանը: [b]- Պարոն Վանեցյան, այդ դեպքում ինչո՞ւ են նման խոսակցություններ շրջանառվում: [/b] - Դա արդեն գրողներից է պետք հարցել, ումից են պատվեր ստացել, որ նման նյութեր գրեն: [b]- Այնուամենայնիվ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամագրվելու վերաբերյալ խոսակցություն ձեր և Գագիկ Ծառուկյանի միջև չի՞ եղել: [/b] - Ընդհանրապես չի եղել, չի էլ կարող լինել: Բացառում եմ երբևիցե կյանքիս մեջ որևէ փուլում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը անդամագրվելու հնարավորություն և առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն: [b]- Այսինքն՝ մտադիր չե՞ք քաղաքականությամբ զբաղվել, թե՞ այլ կուսակցություններին անդամագրվելն եք միայն բացառում: [/b] - Ես ասում եմ՝ քաղաքական ուժին անդամակցությունը բացառում եմ, իսկ թե ինչով կզբաղվեմ՝ որոշում կկայացնեմ ես ինքս, որի մասին կհայտարարեմ առաջիկայում՝ ըստ անհրաժեշտության, հանգստից հետո: Ես հիմա ընտանիքիս հետ Վրաստանում հանգստանում եմ: [b]- Պարոն Վանեցյան, հրաժարականից հետո ձեր հայտարարությունը հեռացվել է ԱԱԾ-ի ֆեյսբուքյան էջից, սա արդյո՞ք նշանակում է, որ դուք զղջացել եք այդ հայտարարությունն անելու համար: [/b] - Ֆեյսբուքյան էջից հայտարարություն հանել-չհանելու հարցով պետք է դիմել ԱԱԾ և իրենց պաշտոնական կարծիքը ստանալ: Այն իմ իմացությամբ չի հանվել, հանվել է նոր ղեկավարության կողմից, չգիտեմ՝ ինչ հանգամանքներից ելնելով: [b]- Պարոն Վանեցյան, ձեր հրաժարականի հստակ պատճառների մասին ե՞րբ կխոսեք: [/b] - Պատճառների մասին կխոսեմ ըստ անհրաժեշտության, եթե մի քիչ էլ շատ միֆեր գրեն իմ մասին՝ կարող է ավելի շուտ խոսեմ, իսկ եթե հանգիստ թողեն ինձ, ուրեմն հանգիտ կշարունակեմ իմ կյանքը: Ամբողջությամբ՝ [url=https://armtimes.com/hy/article/169804]սկզբնաղբյուրում[/url]:

Նմանատիպ նյութեր