211652_close_icon
views-count3434 դիտում article-date 21:18 19-09-2019

Վահե Սեդրակյան. Նման ապօրինի վարչարարություն նույնիսկ նախկինում չի եղել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Վահե Սեդրակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հանդիսանալով ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչը, պետք է անկեղծ ասեմ, որ ֆեդերացիայի իրավունքները սպորտի ոլորտը կարգավորող նախարարության կողմից կոպտորեն խախտվում են: Ֆեդերացիայի նկատմամբ նախարարության կողմից դրսևորվում է ակնհայտ արհամարհական վերաբերմունք: Նախարարների և նախարարությունների կառուցվածքային փոփոխությունները կարծես ավելի են բարդացնում իրավիճակը: Ընդ որում նոր նախարարի ձեռագիրը ոչնչով չի տարբերվում նախկինների ձեռագրից: Մասնավորապես՝ բռնցքամարտի ֆեդերացիան Հայաստանի Հանրապետության սպորտի նախարարության հետ կնքել է ֆինանսական աջակցության պայմանագիր, որով պետությունը պարտավորվել է գումար վճարել: Նախարարությունն արդեն 2 ամիս է առանց որևէ պատճառաբանության հրաժարվում է կատարել իր պարտավորությունները: Դիմել ենք նախարարին, խնդրելով շարունակել ֆինանսավորումը, իսկ հակառակ վարքագիծ դրսևորելու դեպքում ներկայացնել պատճառաբանված վարչական ակտ: Օրենքով սահմանված ժամկետներն անցել են, իսկ նախարարությունից որևէ արձագանք չկա: Նման ապօրինի վարչարարություն նույնիսկ նախկինում չի եղել»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր