211652_close_icon
views-count45586 դիտում article-date 13:35 19-09-2019

Կադրային փոփոխություն ճանապարհային ոստիկանությունում. մարզերը սպասարկող ՃՈ գումարտակի հրամանատարը նշանակվել է Երևանի ՃՈ պետ, Երևանի ՃՈ պետն էլ նշանակվել է նրա փոխարեն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ ճանապարհային ոստիկանությունում խորհրդակցություն է սկսվել, որտեղ ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը ՃՈ ղեկավար կազմին, ինչպես նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի բոլոր վաշտերի հրամանատարներին է ներկայացրել ՃՈ 1-ին և 2-րդ սպայական գումարտակների հրամանատարներ Աշոտ Սայադյանին և Արման Հակոբյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հրամաններով փոխատեղումներ էին տեղի ունեցել. Ա. Հակոբյանը ազատվել էր ՃՈ 1-ին սպայական գումարտակի պաշտոնից և նշանակվել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, իսկ 2-րդ գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանն էլ ազատվել էր նշված պաշտոնից և նշանակվել ՃՈ 1-ին սպայական գումարտակ հրամանատար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր