211652_close_icon
views-count1904 դիտում article-date 10:48 19-09-2019

Իշխանության ստեղծած արհեստական օրակարգն իրեն կերավ․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Արթուր Վանեցյանի, Վալերիյ Օսիպյանի և սպասվող մի շարք այլ հրաժարականները կառավարման տեխնոլոգիաների հայտնի այն պաշտոնանկությունները չեն, երբ ղեկավարն ազատվում է իր թիմից, մի կողմից՝ նրա վրա իր ձախողումները բարդելու համար, մյուս կողմից՝ հպատակներին հույս տալով, որ ինքը սկսում է մաքուր էջից, ուրեմն ամեն ինչ լավ կլինի։ Այս դեպքում նախարարներն ազատվեցին իրենց շեֆից ու նրա ձախողումների պատասխանատվությունից, և պաշտոններից դուրս եկան ավելի բարձր վարկանիշով ու պատվով, քան վարչապետը։ Թեև պնդումը, թե մենք իրականացրինք աշխարհում միակ անարյուն ու թավշյա հեղափոխությունը, փոքր-ինչ կասկածելի է, սակայն ակնհայտ ֆանտաստիկ փաստ է, որ այդ թավշյա իշխանությունը հեռանում է առանց ընդդիմության զգալի ճնշման։ Իշխանությունը մնացել է իր իսկ ստեղծած օրակարգի տակ՝ Ամուլսար, Քոչարյանի կալանավորում, Սահմանադրական Դատարան, և առանց ընդդիմության կողմից մատով իսկ դիպչելու, փլուզվելու է այս պրոբլեմների ծանրությունից։ Զավեշտալի փաստ է, որ 1,5 տարվա ընթացքում իշխանությունը քայլ անգամ չարեց Հայաստանի իրական խնդիրներին մոտենալու համար, իսկ իր ստեղծած արհեստական օրակարգն իրեն կերավ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր