1736 դիտում
22:50 26-11-2019
«Դիակիզարանների մասին արհեստական օրակարգն ամբողջությամբ Սորոսի գրասենյակի կողմից ուղղորդվող գործընթաց է». Նարեկ Մալյան
ՎԵՏՕ շարժման հիմնադիրներից Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ դիակիզարանների մասին օրակարգն ամբողջությամբ «Բաց հասարակությունների հիմնադրամներ – Հայաստան» հասարակական կազմակերպության կողմից ուղղորդվող գործընթաց է։ Գրառման մեջ ասվում է.
«Հայտարարություն.
Սիրելի հայրենակիցներ, դիակիզարանների մասին արհեստական օրակարգը ամբողջությամբ Սորոսի գրասենյակի կողմից ուղղորդվող գործընթաց է, որը սկսվել է տարիներ առաջ: Դեռևս 2013 թվականին սորոսական Հովհաննես Հովհաննիսյանը Սորոսի գրասենյակի պատվերով և ֆինանսավորմամբ հրապարակել է «Գերեզմանոցներ, դիակիզարաններ թե այլ լուծումներ» աշխատությունը, օրակարգ բերելով ՀՀ-ում թաղման ծեսերի փոփոխության հարցը: Սորոսի գրասենյակի նպատակը ամբողջ աշխարհում և մասնավորապես մեր երկրում` պայքարն է ավանդույթի դեմ:
Սույն փաստով ես տեղեկացնում եմ, որ Սորոսի գրասենյակից ֆինանսավորվող նմանօրինակ արշավներով կատաղի պայքար է տարվում ազգային ավանդությունների և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ:
Սիրելիներս, իմ ռեսուրսներն անսպառ չեն և ես ստիպված եմ այս թեմայի շուրջ այս պահին բավարարվել այս իրազեկումով: Եթե ՀՀ քաղաքացիների համար ընդունելի է ավանդական գերեզմաններից հրաժարվելու գաղափարը ես չեմ պատրաստվում այս հարցում որևէ կերպ իմ կարծիքը պարտադրել չափահաս մարդկանց: Ինձ կմնա արձանագրել, որ Սորոսի վարձկանների ձեռքերը հասան նաև գերեզմաններին:
Եթե այս հարցով լինեն բողոքի ցույցեր սիրով կմիանամ և կմասնակցեմ, սակայն այս հարցով իմ կողմից որևէ նախաձեռնության չի լինի: Այս հարցում թողնում եմ ձեզ մեն մենակ Սորոսի վաստակների դիմաց: Այն նույն վաստակների ում հանրային կերպով ջարդուփշուր եմ արել վերջին ամիսներին:
Շնորհակալություն, միշտ ձեր Մալյան:
Հ.Գ. Ինձ վրա խուլիգանական հարձակում գործած և առևանգման կազմակերպված փորձ իրականացրած «Ռեստարտ» խուլիգանախումբը իր անպատիժ գործունեությունն է ծավալում այս նույն սորոսական պատգամավորի բարձր հովանու ներքո»:
Նմանատիպ նյութեր
5267 դիտում
22:46 11-10-2019
«Սորոսի» գրասենյակը մեծ արշավ է սկսել իմ և «ՎԵՏՕ» շարժման դեմ, այսօր կրկին դիմել են ոստիկանություն. Նարեկ Մալյան
Այս բաժնից
307 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
907 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
496 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում