1902 դիտում
23:03 18-09-2019
ԵԱՀԿ դիտարկումը Արցախի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում նորմալ է անցել
Սեպտեմբերի 18-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի հարավ-արեւելքում:
Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) եւ Օգնեն Յովիչը (Բոսնիա եւ Հերցեգովինա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա) եւ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա):
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները
Նմանատիպ նյութեր
4021 դիտում
14:13 18-04-2018
ԵԱՀԿ դիտարկումը շփման գծում նորմալ է անցել
4111 դիտում
15:53 05-04-2017
Հադրութի շրջանի՝ Կարախանբեյլիի մոտակայքում ԵԱՀԿ-ի դիտարկումը նորմալ է անցել
1610 դիտում
11:33 29-08-2014
ԵԱՀԿ-ն այսօր հերթական դիտարկումը կանցկացնի շփման գծում
Այս բաժնից
778 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել