1706 դիտում
22:41 18-09-2019
Համատեղ աշխատանքի միջոցով մենք վստահաբար կհասնենք դրական արդյունքների. ՏՄՊՊՀ
BRICS երկրների՝ մրցակցության վերաբերյալ 6-րդ միջազգային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 17-ին հանդիպում է տեղի ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի եւ Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմեւի գլխավորած պատվիրակությունների միջեւ:
Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ, մասնավորապես անբարեխիղճ մրցակցության, փորձի փոխանակման, ԵԱՏՄ անդամ-պետությունների մրցակցային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման նպատակով էլեկտրոնային հարթակի ստեղծման հարցում համագործակցության շուրջ:
Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարն առաջարկել է ՀՀ ՏՄՊՊՀ-ի հետ Համագործակցության հուշագիր կնքել, որի շրջանակում երկու երկրների գերատեսչությունները համատեղ վարույթներ կիրականացնեն, ինչպես նաեւ ՀՀ ՏՄՊՊՀ-ի աշխատակիցները հնարավորություն կունենան վերապատրաստման դասընթացներ անցնել իրենց ուսուցման կենտրոնում:
Այս համատեքստում Իգոր Արտեմեւը ընդգծել է նաեւ իրենց պատրաստակամությունը վարույթներ հարուցելու եւ պաշտպանելու հայկական ընկերությունների շահերը՝ ՌԴ տարածքում տնտեսական մրցակցության ոլորտում խախտումներ տեղի ունենալու դեպքերում:
«Համատեղ ջանքերով եւ միասնական աշխատանքի միջոցով մենք վստահաբար կհասնենք դրական արդյունքների»,- հավելել է Գեղամ Գեւորգյանը:
Պատվիրակության ղեկավարները մտքեր են փոխանակել նաեւ պետական գնումների, դեղերի շրջանառության ոլորտում տնտեսական մրցակցության երկկողմանի պաշտպանությունն ապահովելու նպատակով համագործակցության հնարավորությունների շուրջ:
Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր եւս:
Նմանատիպ նյութեր
757 դիտում
16:09 22-05-2015
Մենք շուտով կհասնենք կենսունակ համաձայնության` խուսափելով նախկին սխալներից. Հունաստանի վարչապետ
3213 դիտում
09:02 22-04-2016
Նույնիսկ կրակոցների պարագայում մենք կհասնենք կարգավորման. Սվիտալսկի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
451 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
577 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1039 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը