211652_close_icon

Իշխանությունը, վստահաբար, կպարտվի Գյումրիում, փորձում են խոցելի թեկնածուի միջոցով իշխանությունը նորից վերցնել. Մարտուն Գրիգորյան

views-count2359 դիտում article-date 13:26 28-03-2025
Այս պահի դրությամբ, ավագանու թեկնածուներից մեկի Սոֆյա Թորոսյանի հարցն էլ է լսվում, ոնց որ թե տղայի դատավարությունը արդեն սկսվել է, հորիցս տեղյակ չեմ, այս պահի դրությամբ սկսվել է թե չէ, տեսնենք ինչ կլինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի համայնքապետի «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը:

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին՝ Գրիգորյանն ասաց, որ այս օրերի ընթացքում իշխանությունն առավոտից իրիկուն  հարցումներ է տեղադրում, որոնց արդյունքում իրենք իրենց առաջին համարին առաջին տեղ են նշանակել իսկ երկրորդ տեղ՝ Վարդան Ղուկասյանին:

«Այսպես ասեմ՝ տեղական իշխանությունները, մեկը մեկին հերթ չտալով, Գյումրու քաղաքապետարանի դիմացի այդ գորգի վրա կանգնած հարցազրույց են տալիս, շեշտադրված ասում են՝  Մարտուն Գրիգորյանը և մնացած ընդդիմադիր թեկնածուներն իրենց ձայները վերջում տալու են Վարդան Ղուկասյանին: Այսինքն, արհեստական թիրախ են ստանում, տասնյակ քրեական գործերի մասին են խոսում ու ինչ ասես ասում են նրա մասին: Այստեղից հետևություն՝ իշխանությունը կոնկրետ թիրախավորել է մեզ ու այն գյումրեցիներին, որոնք պատրաստ են, օրինակի համար Մարտուն Գրիգորյանին, Ռուբենին, Կարենին ձայն տան, բայց Վարդան Վարդան Ղուկասյանին՝ ոչ, ու այդ մարդիկ մտածում են՝ եթե պիտի Մարտունին ձայն տամ, արդյունքում Մարտունը ձայները տա Վարդանին, որին որ ինքը չի ուզում տեսնել քաղաքապետ, այդ մարդը նստելու է տունը, ընտրության չի գնալու»,- բացատրեց նա:

Վերջինս ընդգծեց, որ իշխանությունը կոնկրետ հակաքարոզչություն է անում: «Ես այս մասին խոսել եմ ու ասել՝ չընդունեք, որ ես մեղադրում եմ Վարդան Ղուկասյանին։ Ես այս ամեն ինչը ներկայացրել եմ որպես իշխանությունների ծրագիր, որ թիրախավորել են, ու մարդիկ որոշակի չափով հասել էին հաջողության: Նա խոցելի կերպար է, նաև ամբողջ քարոզչության ընթացքում բազմաթիվ բացթողումներ է ունեցել: Վաղը, մյուս օրը դրանց հիման վրա մի քրեական գործ կսկսեն, շիբինի վրա են գործ սարքում հորս ու տղուս կալանքի են ուզում վերցնել, դա ինչ է,ո ր չանեն:

Իմ ասածն այն է, որ իշխանությունները, եթե չկարողանան հաղթեն, իսկ ես այս պահին հստակ արդեն ասում եմ՝ իշխանությունները Գյումրիում չեն կարող հաղթել, միակ տարբերակը խոցելի թեկնածուի միջոցով իշխանությունը նորից վերցնելն է՝ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր