1862 դիտում
21:30 03-06-2016
Համատեղ ջանքերի և նպատակաուղղված աշխատանքի համադրմամբ պետք է հասնել զգալի արդյունքների .պաշտպանության նախարարի նորանշանակ տեղակալ Դավիթ Փախչանյան
Հունիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՊՆ ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչներին և պատասխանատուներին է ներկայացրել պաշտպանության նախարարի նորանշանակ տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանին:
Շնորհավորելով Դավիթ Փախչանյանին նշանակման կապակցությամբ և մաղթելով հաջողություններ պաշտոնավարման ընթացքում` պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանքներ են տարվել հայրենական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման ուղղությամբ, և իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում ստեղծվել է ռազմական արդյունաբերության պետական կոմիտեն:
Դավիթ Փախչանյանն իր հերթին նշել է, որ պատվաբեր է պաշտպանական համակարգում պատասխանատու պաշտոն ստանձնելը և ընդգծել, որ համատեղ ջանքերի և նպատակաուղղված աշխատանքի համադրմամբ ռազմարդյունաբերական ոլորտում պետք է հասնել զգալի արդյունքների՝ տարիների ընթացքում ստեղծված հիմքի վրա զարգացնելով ոլորտը և լուծելով զինված ուժերի առջև ծառացած խնդիրները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1468 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
889 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին