101651 դիտում
18:54 17-09-2019
Խոշոր ու ողբերգական ավտովթար Աշտարակի «գաի պոստի» մոտ. բախվել են Mercedes-ն ու Волга-ն. վերջինն էլ՝ շինության պատին. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աշտարակի «գաի պոստի» մոտ բախվել են Волга մակնիշի 35 FC 760 համարանիշի և Mercedes C 280 մակնիշի 77 MG 775 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն:
Վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ ճանապարհին մահացել է:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «Բարդիներ» ռեստորանային համալիրի աշխատակիցները, ովքեր օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարաների հետ դուրս են բերել վիրավորներին և մինչ բժիշկների ժամանումը, տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել նրանց:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ՃՈ վաշտի հրամանատար Վ. Մալաքյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Խլղաթյանը, ում կողմից փաստի աթռիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով հետընթաց է կատարել, ապա փորձել շրջադարձ կատարել՝ չպահպանելով անվտանգության կանոնները, վթարային իրավիճակ է ստեղծել Волга-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ ու բախումից հետո Волга-ն դուրս է եկել երթևեկելի գոտի և բախվել «Բարդիներ» ռեստորանային համալիրի շինության պատին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)