211652_close_icon
views-count27302 դիտում article-date 22:49 16-09-2019

Ազգային ժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանի շնորհիվ լուծվում է Բրեժնևի ժամանակվանից անլուծելի խնդիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ազգային ժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրի համար գործարարներից մեկի օգնությամբ ձեռք բերեցինք մոտ մեկ կիլոմետր կոյուղաջրերի հեռացման խողովակ, մեկ ուրիշից` մեծ երկաթե խողովակներ, որոնք բաժանարարի դեր են տանում, համայնքից վերցրեցինք փորող մեքենան, ավազը տրամադրեց մեկ ուրիշ մարդ, ինժեներկան լուծումները տվեց մասնագետը, որպես օգնություն իր կողմից, իսկ գյուղացիները աշխատում են տեխնիկական խնդիրների վրա և լուծում բանվորական ուժի խնդիրը: Արդյունքում կունենանք, ինչպես ասում էին գյուղացիները, «Բրեժնևի» ժամանակվանից չլուծված խնդրի լուծում` կոյուղաջրերի հեռացման համակարգ, որը մինչ այդ թափվում էր փողոց, դառնում ցեղ, այդ կեղտաջրի միջով երեխանները դպրոց էին գնում: Այդ խնդրի լուծման համար գյուղացիները դիմել էին հնարավոր բոլոր մարդկանց և գերատեսչություններին` այդպես էլ մնալով անպատասխան: Շնորհակալ եմ բոլոր նրանց ովքեր միացան և իրենց ներդրումը ունեցան այս կարևոր գործում: Բոլորի մասնակցությունը և չարչարանքը նման է մի մեծ ընտանիքի, որն իր ամբողջ կազմով նորոգում է իր տունը: Շարունակելի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր