211652_close_icon
views-count2233 դիտում article-date 18:14 16-09-2019

Բակո Սահակյանը Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղում մասնակցել է կապիտալ վերանորոգված դպրոցի բացմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին այցելել է Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղ և մասնակցել այնտեղ կապիտալ վերանորոգված դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը: Այս ամսին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Նախագահն ընդգծել է, որ գյուղական բնակավայրերի դպրոցական ցանցի արդիականացումն ու ընդլայնումը պետության կարևոր առաջադրանքներից է և այսուհետ էլ կլինի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Միջոցառմանը մասնակցում էին պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր