Բակո Սահակյանը Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում մասնակցել է նոր համայնքային կենտրոնի բացմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ դեկտեմբերի 13-ին, այցելել է Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղ և մասնակցել նոր համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Նախագահն ընդգծել է, որ գյուղական բնակավայրերի զարգացմանն ու շենացմանն ուղղված ծրագրերն իրենց բովանդակությամբ ռազմավարական են և մշտապես լինելու են իշխանությունների ուշադրության կենտրոնում: