211652_close_icon
views-count2370 դիտում article-date 21:07 15-09-2019

ԱԱ․ Հայտնի են Գևորգ Ղարիբյանի և Կարապետ Չալյանի մրցակիցները

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Սեպտեմբերի 16-ին պայքարի դուրս կգան 60, 77 և 130 կգ քաշային ըմբիշները։ Հայաստանը ներկայացուցիչ ունի 60 և 77 կգ քաշային կարգերում։ 60 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլմուրադ Թասմուրադովը։ 77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից՝ գոտեմարտելով ճանպոնացի Շոհեյի Յաբիկույի հետ։ Հիշեցնենք, որ 130 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չունի։

Նմանատիպ նյութեր