2538 դիտում
23:10 07-10-2014
Գևորգ Սահակյանը և Կարապետ Չալյանը՝ բանակայինների ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ
Ամերիկյան Նյու Ջերսի քաղաքում ընթացող բանակայինների ըմբշամարտի 29-րդ աշխարհի առաջնության հունա-հռոմեական ոճի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 4 մեդալ:
66 կգ քաշային Գևորգ Սահակյանը (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Միշա Սահակյան) և 75 կգ քաշային Կարապետ Չալյանը (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Արթուր Պետրոսյան) բոլոր գոտեմարտերը հաղթելով նվաճել են ոսկե մեդալներ՝ հռչակվելով բանակայինների աշխարհի չեմպիոններ:
59 կգ քաշային Ռոբերտ Կիրակոսյանը (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Համլետ Հովհաննիսյան) և 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Գևորգ Ալեքսանյան) արժանացել են բրոնզե մեդալների:
Մեր ըմբիշներն աշխարհի առաջնությունում մասնակցում են հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի վաստակավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի ղեկավարությամբ:
Ազատ ոճի ըմբիշների պայքարում արծաթե մեդալ է նվաճել 65 կգ քաշային Նարեկ Սանոյանը (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Արշակ Հայրապետյան), իսկ 97 կգ Վիկտոր Կազիշվիլին (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Էդուարդ Թումյան) արժանացել է բրոնզե մեդալի:
Ազատ ոճի մեր ըմբիշներն աշխարհի առաջնությունում հանդես են գալիս ՀՀ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ:
Նմանատիպ նյութեր
5962 դիտում
19:13 13-03-2016
Եվրոպայի առաջնություն. Կարապետ Չալյանը ջախջախեց թուրք մրցակցին ու կպայքարի մեդալների համար
3416 դիտում
14:36 17-04-2016
Ըմբիշ Կարապետ Չալյանը հաղթեց թուրք մրցակցին և բրոնզե մեդալ նվաճեց. վարկանիշային մրցաշար
Այս բաժնից
2896 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2266 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»
2230 դիտում
22:49 16-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի