211652_close_icon
views-count2087 դիտում article-date 23:37 14-09-2019

Ցմահ բանտարկությունը խնդիրների լուծում չէ, այլ լուծման ենթակա խնդիր․ Հռոմի Ֆրանցիսկոս պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարծում է, որ ցմահ բանտարկությունը նոր սկզբի հույս ունենալու սահմանափակում է: Ինչպես հաղորդում է [url=https://www.vaticannews.va/hy/pope/news/2019-09/hy-papa-polizia-penitenziaria.html]«Ռատիօ Վատիկանը»[/url], Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետն այս մասին հայտարարել է շաբաթ ոստիկանության քրեակատարողական ծառայության ներկայացուցիչերի հետ հանդիպմանը: «Ցմահ ազատազրկումը խնդիրների լուծում չի, այլ լուծվելիք հարց է: Հասարակությունը պարտավոր է աջակցել հույսի պահպանմանը և պաշտպանել հույս ունենալու իրավունքը»,- ասել է Ֆրանցիսկոս պապը: Վերջինս նշել է նաև, որ գերծանրաբեռնված բանտերը դառնում են ցասման աղբյուր և ոչ թե «ուղղիչ վայր»:

Նմանատիպ նյութեր