ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I -ին՝ Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու համար
ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I -ին՝ Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու համար:
«Մենք բարձր ենք գնահատում այն փաստը, որ Իտալիան և Վատիկանը ճանաչում և դատապարտում են Հայոց ցեղասպանությունը»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վատիկան, որտեղ մասնակցել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագին` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Հռոմի պապի՝ «ցեղասպանություն» ասելուց հետո Անկարայում Վատիկանի դեսպանին կանչել են ԱԳՆ: