Ծայրահեղությունն ու ատելությունը բաժանման և կործանման գործոններ են. Հռոմի Ֆրանցիսկոս պապ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը վստահ է, որ չի կարելի թերագնահատել կրոնի դերակատարությունը մարդկանց միջև կամուրջներ կառուցելիս, իսկ ծայրահեղականության ցանկացած դրսևորում վիրավորում է կրոնն ու Աստծուն: [url=https://www.vaticannews.va/hy/pope/news/2019-03/hy-papa-incontro-popolo-marocchino-papmar.html]vaticannews[/url]-ի փոխանցմամբ՝ այս մասին քահանայապետն ասել է Ռաբաթում՝ ելույթ ունենալով թագավոր Մուհամմեդ VI-ի, երկրի ղեկավարության և քաղաքացիական հանրության առաջ:
«Անհրաժեշտ է ծայրահեղականությանը հակադրել բոլոր հավատացյալների համերաշխությունը՝ հենվելով ընդհանուր արժեքների վրա: Ծայրահեղականության ցանկացած ձև, որը հանգեցնում է բռնության և ահաբեկչության, վիրավորում է կրոնն ու Աստծուն: Երկխոսության մեջ չի կարելի թերագնահատել կրոնի դերը, որը կամուրջի դեր է կատարում մարդկանց միջև», - ասել է Ֆրանցիսկոս պապն՝ ընդգծելով, որ «համերաշխության և եղբայրույթյան» սկզբունքով կյանքը ենթադրում է հարգանքի դրսևորում տարբերությունների նկատմամբ:
Մարոկկոն Հռոմի պապն անվանել է «բնական վայր Աֆրիկայի և Եվրոպայի միջև» և չափավոր իսլամի քարոզչության օրինակ:
Ֆրանցիկոս պապը դարձել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու երկրորդ ղեկավարը, որն այցելել է Մարոկկո: Նրանից առաջ նման այց կատարել է Հովհաննես Պողոս II-ը, որն աֆրիկյան երկիր այցելել էր 1985-ին: