1697 դիտում
22:45 14-09-2019
Հոնկոնգում բախումներ են տեղի ունեցել Պեկինի կողմնակիցների և ժողովրդավարական ակտիվիստների միջև
Շաբաթ, սեպտեմբերի 14-ին, Հոնկոնգում բախումներ են սկսվել չինական իշխանությունների կողմնակիցների և ակտիվիստների միջև, որոնք կոչ են անում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել: Մասնավորապես, Արևելյան շրջանի փողոցներից մեկում տեղական իշխանություններին աջակցող ցուցարարները հարձակվել են դեմոկրատական շարժման ենթադրյալ կողմնակիցների վրա: Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/%D0%B2-%D0%B3%D0%BE%D0%BD%D0%BA%D0%BE%D0%BD%D0%B3%D0%B5-%D0%BF%D1%80%D0%BE%D0%B8%D0%B7%D0%BE%D1%88%D0%BB%D0%B8-%D1%81%D1%82%D1%8B%D1%87%D0%BA%D0%B8-%D1%81%D1%82%D0%BE%D1%80%D0%BE%D0%BD%D0%BD%D0%B8%D0%BA%D0%BE%D0%B2-%D0%BF%D0%B5%D0%BA%D0%B8%D0%BD%D0%B0-%D0%B8-%D0%B4%D0%B5%D0%BC%D0%BE%D0%BA%D1%80%D0%B0%D1%82%D0%B8%D1%87%D0%B5%D1%81%D0%BA%D0%B8%D1%85-%D0%B0%D0%BA%D1%82%D0%B8%D0%B2%D0%B8%D1%81%D1%82%D0%BE%D0%B2/a-50434507]Deutsche Welle[/url]-ն։
Բացի այդ, ծեծկռտուք է տեղի ունեցել առևտրի կենտրոններից մեկում, որտեղ հավաքվել էին Պեկինի մոտ երկու հարյուր կողմնակիցներ՝ ծածանելով ՉԺՀ-ի դրոշները և երգելով Չինաստանի ազգային օրհներգը: Բախումների արդյունքում երկու կողմից էլ կան զոհեր:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները մահակներով և վահաններով: Ձերբակալվել են մի շարք ժողովրդավարական ակտիվիստներ:
Հունիս ամսից Հոնկոնգում անցկացվում են հազարավոր բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները ի սկզբանե դեմ են արտահայտվել կառավարության ծրագրերին՝ թույլ տալ ենթադրյալ հանցագործների արտահանձնումը Չինաստանի իշխանություններին: Ավելի ուշ նրանք սկսեցին պահանջել ժողովրդավարական բարեփոխումներ, համընդհանուր ընտրական իրավունք և Հոնկոնգյան վարչակազմի ղեկավար Քերի Լամի հրաժարականը:
Նմանատիպ նյութեր
2130 դիտում
22:08 28-05-2014
Վրաստանում բախումներ են տեղի ունեցել Եվրասիական միության և հակառակ կողմի ակտիվիստների միջև. տեսանյութ
8150 դիտում
19:43 22-04-2017
Քյոլնում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ձախ ակտիվիստների միջև
1142 դիտում
23:03 07-02-2014
Եգիպտոսում բախումներ են տեղի ունեցել Մուրսիի կողմնակիցների և ոստիկանների միջև
Այս բաժնից
1255 դիտում
22:17 20-11-2024
Կարսի մարզպետարանը բարեկարգում է Անիի ավերակներ տանող ճանապարհը
964 դիտում
21:09 20-11-2024
Վերջին 40 տարվա ընթացքում Իրաքում առաջին ազգային մարդահամարն է անցկացվում
841 դիտում
19:15 20-11-2024
Զանգվածային ցույցեր Հունաստանում․ քաղաքացիները բողոքում են թանկացումների դեմ