211652_close_icon
views-count8189 դիտում article-date 19:43 22-04-2017

Քյոլնում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ձախ ակտիվիստների միջև

Հազարավոր ձախ ակտիվիստներ փորձել են խորչընդոտել «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD, Alternative for Germany) աջակողմյան կուսակցության համագումարը, որը բացվել է այսօր Քյոլնում: Դիմակայությունը վերաճել է ոստիկանության հետ բախումների: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39678110]BBC[/url] ռուսական ծառայությունը: Համագումարի անցկացման վայրում՝ քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցի մոտ տեղակայվել է մոտ 4 հազար ոստիկան: Ոստիկանապետ Յուրգեն Մատիսը հայտնել է, որ իրենց տվյալներով՝ ցուցարարների շարքերում կլինեն մի քանի հազար ձախ ակտիվիստներ և բռնությանը հակված մի քանի հարյուր մարդ: Շաբաթ առավոտյան մոտ 100 մարդ փորձել է ճեղքել ոստիկանական պատնեշը. հայտնում է Die Welt-ը: Հարձակվողներից մեկը ձերբակալվել է: Մեկ ոստիկան վնասվածք է ստացել: Հյուրանոցի մոտ 50-60 մարդ հեծանիվներով փակել է հյուրանոց տանող ճանապարհը: Երբ ոստիկանությունը ցրել է հեծանվորդներին, տեղի են ունեցել բախումներ: AfD-ի համագումարին մասնակցում է 600 պատվիրակ: Կուսակցության նախագահը Ֆրաուկե Պետրին է: Կուսակցությունը հիմնվել է 4 տարի առաջ: Այն հանդես է գալիս Եվրամիությունից դուրս գալու, ներգաղթյալների հոսքը սահմանափակելու կոչերով: 2015-ին ներգաղթյալների ճգնաժամի ֆոնին այս կուսակցության հեղինակությունը թռիչք է գրանցել, սակայն ներկայում վարկանիշը ընկնում է:

Նմանատիպ նյութեր