211652_close_icon
views-count1973 դիտում article-date 21:34 13-09-2019

Բակո Սահակյանն ընդունել է հայոց պետականության թեմայով երիտասարդական գիտաժողովի մասնակիցներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովի մի խումբ մասնակիցների: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը գոհունակությամբ նշել է, որ գիտաժողովի անցկացումն Արցախում դարձել է ավանդական եւ իր ներդրումն ունի հայոց պետականության ու նրա արցախյան հատվածի պատմության եւ արդի զարգացումների ուսումնասիրման գործում: Հանդիպմանն արծարծվել են նաեւ արտաքին ու ներքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր