211652_close_icon
views-count8249 դիտում article-date 14:02 14-09-2017

Բակո Սահակյանն ընդունել է «Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» գիտաժողովի մասնակիցներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է «Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» խորագրով 8-րդ միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Կարինե Աթայանը, քննարկվել են առողջապահության ոլորտին վերաբերող տարբեր հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է նման հանդիպումներն ու քննարկումները՝ դրանք համարելով պահանջված մեր հանրապետությունում բժշկության զարգացման եւ առաջատար միջազգային փորձի կիրառման տեսանկյունից:

Նմանատիպ նյութեր