1690 դիտում
15:04 15-09-2019
ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովի մի խումբ մասնակիցների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 15-ին հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովի մի խումբ մասնակիցների հետ: Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է ավանդույթի ուժ ստացած միջոցառման անցկացումը հայոց պետականության, հատկապես, արցախյան հատվածին վերաբերող հիմնախնդիրների ուսումնասիրությունների ու գիտական հիմնավորումների տեսանկյունից:
Պետական նախարարը պատմել է Արցախի իրական հատվածում վերջին տարիների ձեռքբերումների մասին՝ տնտեսության շարժիչ ուժը համարվող բնագավառներում իրականացված հաջող լուծումներով ու առկա հիմնախնդիրներով:
Հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով:
Վերջում Գ.Մարտիրոսյանը մասնակցել է միջազգային գիտաժողովի փակումն ազդարարող երեկույթին, որի ընթացքում միջոցառման կազմակերպիչ Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման անունից պարգևներ է հանձնել ակտիվ մասնակիցներին:
--
[b]ԱՀ պետական նախարարի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2034 դիտում
21:19 12-09-2021
Հայոց պետականության անցյալը, ներկան և ապագան. միջազգային գիտաժողով Արցախում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4621 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1057 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային