211652_close_icon
views-count2044 դիտում article-date 17:31 13-09-2019

ԿԸՀ-ն պատգամավորական մանդատ է տվել Արթուր Մանուկյանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 13-ին կայացած հերթական նիստի ընթացքում պատգամավորական մանդատ է տվել Արթուր Մանուկյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 13-ին կայացած հերթական նիստում, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի՝ «Ազգային Ժողովի պատգամվոր Էդգար Առաքելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն՝ պատգամավորի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արթուր Իշխանի Մանուկյանին տալու վերաբերյալ»,- ասված է ՀՀ ԿԸՀ հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը հրաժարական էր ներկայացրել: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 12-ի նիստում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:

Նմանատիպ նյութեր