211652_close_icon
views-count2978 դիտում article-date 15:36 13-09-2019

Saryan Art World. Վաղը մոսկվայաբնակ գեղանկարիչը Երևանում արվեստի կենտրոն կբացի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նկարել կարող են բոլորը, պարզապես պետք է նրանց բացահայտել ու ճիշտ ուղու վրա դնել: Այսպես է մտածում մոսկվայաբնակ գեղանկարիչ Արթուր Սարյանը, ում հիմնադրած արվեստի կենտրոնը վաղն իր դռները կբացի Երևանում: «Իմ նպատակն է՝ ստեղծել նոր ուղղություն նկարչության ոլորտում, որն իրենից ներկայացնում է ձերբազատում կաղապարներից: Այն նկարչին ստեղծագործական ազատություն է ներշնչում՝ կտավին հանձնելու պահի զգացողությունները: Նկարչի առաջարկած ազատությունը չի նշանակում հեռացում դասական արժեքներից, այլ այն դրանց խոր ուսումնասիրությունից ստացած սինթեզ է»,- մեր թղթակցի հետ զրույցում շեշտեց Արթուր Սարյանը: Արվեստի կենտրոնի՝ Saryan Art World-ի, բացմանն ընդառաջ՝ գեղանկարիչը Մոսկվայի օրվա միջոցառման շրջանակներում անվճար մաստեր կլաս անցկացրեց Հյուսիսային պողոտայում: Մաստեր կլասին մասնակցելու համար ոչինչ պետք չէր,միայն ցանկություն, մնացած ամեն ինչի մասին գեղանկարիչը հոգ էր տարել: Գեղանկարչի նախաձեռնած մաստեր կլասին մասնակցելու համար հերթեր էին գոյացել, ինչը վկայում է, որ նկարչությունն իր տեղը չի զիջել տեղեկատվական տեխնոլոգիաներին: Ամենատարբեր տարիքի կանայք ու տղամարդիկ, երեխաներ, տեղացի ու արտասահմանցի ապագա արվեստագետները բացահայտեցին իրենց: Գեղանկարչի խորհուրդներին հետևելով՝ մասնակիցները րոպեների ընթացքում նկարեցին իրենց պատկերացումների աշխարհը: «Հետաքրքիր ձեռագրով մարդիկ մասնակցեցին մաստեր կլասին: Լավագույն նկարները նկարեցին երեխաները: Արվեստի աշխարհը կախարդանք է, և այտնեղ մտնողը հազիվ թե դուրս գա այնտեղից»,- ասաց գեղանկարիչ Արթուր Սարյանը: Մաստեր կլաս անցկացրեց ոչ միայն գեղանկարիչը, այլև նկարիչ,դիզայներ Անուշիկ Հովհաննիսյանը,ով ևս դասավանդելու է Saryan Art World –ում Նշենք, որ կենտրոնի բացումն ու առաջին դասը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, ժամը15:00-ին Երևանի «Մոսկվայի Տանը: Այն արվեստի և մշակույթի ժամանակակից կրթական կենտրոն է ՝ նախատեսված ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: Դասավանդելու է հենց Արթուր Սարյանը, ով տարբեր երկրներում ձեռք բերած իր փորձն ու հմտությունները կփոխանցի արվեստի կենտրոնի սաներին, ինչպես նաև, կդասավանդեն միջազգային կատեգորիայի արվեստագետ-վարպետներ: Կենտրոնի հիմնադիր Արթուր Սարյանի խոսքով՝ այն շատ է տարբերվելու արվեսի մյուս կենտրոններից, սակայն փակագծերը մինչ բացումը չցանկացավ բացել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր