211652_close_icon
views-count156559 դիտում article-date 12:22 13-07-2021

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում. հայտնի դերասանուհին ու գեղանկարիչը մի խումբ արշավականների հետ Քարե լճից դեպի Արագած լեռան գագաթ բարձրանալիս խնդիրներ են ունեցել, նրանց օգնության են հասել Աշտարակի բժիշկներն ու փրկարարները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 05։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության և Աշտարակի բժշկական կենտրոն ահազանգ է ստացվել, որ 10-ից ավելի քաղաքացիներ Քարե լճից դեպի Արագած լեռան գագաթ բարձրանալիս են եղել, երբ նրանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է, ինչի համար անհրաժեշտ է բժիշկների և փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական խումբը։ 

Ժամը 08։20-ի սահմաններում այդ քաղաքացիները, ովքեր արշավականներ են եղել, հայտնվել են փրկարարների տեսադաշտում, որից հետո փրկարարները մոտեցել են նրանց և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ու այս պահին էլ խմբի բոլոր անդամներին ուղեկցում են անվտանգ վայր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խմբի մեջ են հայտնի դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ու նկարիչ Կարեն Արայանը։ 

Նշված դեպքի մասին տեղեկացվել է արդեն ոստիկանության Աշտարակի բաժնում։ 


 

Նմանատիպ նյութեր