211652_close_icon
views-count2512 դիտում article-date 16:48 13-09-2019

Գեղարդի վանական համալիրում կայանալու է «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգը

Գեղարդի վանական համալիրում սեպտեմբերի 13-ին կայանալու է «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգը, որն անց է կացվելու Արտաքին գործերի նախարարության հովանու ներքո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Համերգին իրենց կատարումներով հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Ջիվան Գասպարյան կրտսերը, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, թմբկահար Կարեն Քոչարյանը, դաշնակահար Վահագն Հայրապետյանը և այլոք»,- ասաց Նաղդալյանը: ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ համերգին հրավիրված են մի քանի հարյուր բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և արտերկրից, ինչպես նաև ներկա են լինելու Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները: «Այս համերգը նաև եզակի հնարավորություն է ոչ միայն ներկայացնելու Հայաստանի մշակութաին ժառանգությունը, այլ նաև ցույց տալու, թե Հայաստանի արվեստում ինչ նոր միտումներ կան»,- եզրափակեց Նաղդալյանը:

Նմանատիպ նյութեր