211652_close_icon
views-count9947 դիտում article-date 12:36 24-09-2019

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աջակցությամբ Գեղարդ վանական համալիրում տեղի ունեցավ «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգը

Հայտնում ենք, որ ս.թ սեպտեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո և «[color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]» ՓԲԸ աջակցությամբ Գեղարդ վանական համալիրում տեղի ունեցավ «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգը: Համերգի ընթացքում հայկական ավանդական ժողովրդական և հոգևոր երաժշտության ժամանակակից մեկնաբանությամբ կատարումներով հանդես եկան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, թմբկահար Կարեն Քոչարյանը, դաշնակահար Վահագն Հայրապետյանը, թավջութակահար Արտյոմ Մանուկյանը և այլ երաժիշտներ։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ Նախագահը, ՀՀ Վարչապետը, կառավարության անդամներ, բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և արտերկրից, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, հայ արվեստի մեծանուն ներկայացուցիչներ: Այս համերգը հանրությանը հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնելու բացառիկ հնարավորությունից զատ, Հայաստանում զարգացող արվեստի միտումները ներկայացնելու հրաշալի հնարավորություն էր: Համերգի հիմքում ընկած է անցյալի և ներկայի միջև կամուրջ կառուցելու գաղափարը, վերաիմաստավորելու հայկական ավանդական ժողովրդական և հոգևոր երաժշտությունը՝ ժամանակակից մեկնաբանությամբ: [color=#EF2929] ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]Ը մշտապես կարևորել է մշակութային արժեքների պահպանմանն ուղղված նախաձեռնությունները՝ աջակցելով դրանք սերնդեսերունդ փոխանցելու նպատակ ուեցող միջոցառումներին: [color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color], ապագայի հուսալի ճանապարհ․․․
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր