211652_close_icon
views-count2356 դիտում article-date 20:03 12-09-2019

Լիոնել Մեսի. Դեմբելեն պետք է ավելի պրոֆեսիոնալ դառնա

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին անդրադարձել է իր թիմակից Ուսման Դեմբելեին: «Կարծում եմ, նա մեծագույն տաղանդ է, որը կարող է անել այն ամենն, ինչ՝ ցանկանում է: Նա շատ երիտասարդ է, և իմ կարծիքով, այս տարին նրա համար շատ կարևոր է լինելու, որպեսզի քայլ առաջ կատարի, ինչը նրանից ակնկալում են «Բարսելոնայի» բոլոր երկրպագուները: Բայց նա պետք է փոխվի, ավելի պրոֆեսիոնալ դառնա: Այդ գաղափարը նրա ուղեղում պետք է լինի, որպեսզի նա կարողանա «Բարսելոնայում» հաջողության հասնել, ինչն էլ նա ցանկանում է: Հուսով եմ, որ նա այլևս վնասվածքների խնդիր չի ունենա, նրա բախտը խիստ չէր բերում: Նախորդ տարի, երբ նրա կարիքը շատ էինք զգում, նա վնասվածք ուներ: Հուսով եմ, որ այս տարի նման բան չի լինի, և նա կկարողանա ցուցադրել այն ամենը, ինչին ունակ է, իսկ նա շատ բանի է ունակ: Որպես խաղացող, նա շատ է տպավորում», ասել է Մեսին:

Նմանատիպ նյութեր