Լիոնել Մեսի. Ռոնալդուի հետ մրցակցությունը մեզ միայն ավելի ուժեղ է դարձնում
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին անդրադարձել է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցությանը:
«Այն, որ մենք Ռոնալդուի հետ նույն ժամանակներում ենք խաղում, մեզանից յուրաքանչյուրին ավելի ուժեղ է դարձնում: Եվ ես, և՝ Ռոնալդուն, այդ մասին շատ ենք խոսել:
Մենք ձգտում ենք անել ամեն ինչ, որպեսզի թիմի հետ ամեն մրցաշրջանում հաջող հանդես գանք: Չեմ կարծում, որ կարևոր է, թե ինչ են այդ մասին խոսում:
Ռոնալդուն ամենաբարձր կարգի ֆենոմենալ խաղացող է: Ամբողջ աշխարհը դա գիտի, այս իսկ պատճառով նա աշխարհում լավագույններից մեկն է», ասել է Մեսին: