Լիոնել Մեսի. Կցանկանայի, որ Նեյմարը վերադառնար
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին անդրադարձել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի չկայացած տրանսֆերին:
«Ես կցանկանայի, որ Նեյմարը վերադառնար։ Չեմ կարող ասել, թե արդյո՞ք ակումբը ամեն ինչ արել է նրան վերադարձնելու համար, սակայն վստահ եմ, որ ՊՍԺ-ի հետ բանակցելը այդքան էլ հեշտ գործ չի եղել։
Ես հիասթափված չեմ, քանի որ մենք հիասքանչ ու մրցունակ կազմ ունենք, որը կարող է պայքարել բոլոր ուղղություններով անգամ առանց Նեյի»,- ասել է Մեսին:


