25922 դիտում
09:52 12-09-2019
Վրաերթ Տավուշի մարզում. 55-ամյա վարորդը Ford Transit-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 55-ամյա Հովհաննես Պ-ն իր վարած Ford Transit մակնիշի 35 ՏV 542 համարանիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի Կալենինի փողոցի վերջնամասում վրաերթի է ենթարկել Դիլիջանի բնակիչ՝ 62-ամյա Էդվարդ Թ-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փոխուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Դիլիջանի բժշկական կենտրոն, այնուհետև դեպքի մասին ահազանգել է ոստիկանության Դիլիջանի բաժին։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Խաչատրյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9696 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին