211652_close_icon
views-count65744 դիտում article-date 14:16 10-10-2020

Վրաերթ Երևանում. 33-ամյա վարորդը Dodge-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վիրավորին տեղափոխել հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին. վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՜ 33-ամյա Սևակ Ս-ն իր վարած Dodge մակնիշի 10 MM 900 համարանիշի ավտեմեքենայով Գևորգ Չաուշի փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 30-35 տարեկան կին հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, այնուհետև ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հետ օգնել է վրաերթի ենթարկվածին մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային, որից հետո ահանզագել է ճանապարհային ոստիկանություն։ Օպերատիվորեն ժամանել են ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչներ Արտյոմ Արամյանն ու Գոռ Ասրյանը։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։ Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ նա եղել է սթափ։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր