2499 դիտում
23:53 11-09-2019
Մեսին կարող է բաց թողնել «Բորուսիայի» հետ հանդիպումը
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին հնարավոր է բաց թողնի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի շրջանակում կայանալիք հանդիպումը, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/09/11/messi1/1015301]Armsport.am[/url]-ը:
Կատալոնական ակումբը բժշկական անձնակազմը շարունակում է աշխատել արգենտինացու վերականգնման ուղղությամբ։ Ինքը՝ Մեսսին, ցանկանում էր խաղադաշտ վերադառնալ «Վալենսիայի» դեմ Լա լիգայի 4-րդ տուրում կայանալիք խաղում, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ Մեսսին դեռևս չի կարող խաղալ։
Հարցականի տակ է մնում նաև 32-ամյա ֆուտբոլիստի մասնակցությունը «Բորուսիայի» դեմ խաղում, քանի որ բժիշկները դեռևս չեն կարողանում հստակ ժամկետներ նշել Մեսսիի վերջնական ապաքինման համար։
«Բարսելոնան» շաբաթ երեկոյան տանը կընդունի «Վալենսիային», իսկ սեպտեմբերի 17-ին կանցկացնի ՉԼ-ի խմբային փուլի առաջին հանդիպումը՝ հյուրընկալվելով Դորտմունդի «Բորուսիային»։
Նմանատիպ նյութեր
4571 դիտում
18:52 29-03-2018
Մեսին կարող է բաց թողնել «Սևիլյայի» հետ հանդիպումը
2607 դիտում
21:52 04-02-2019
Մեսին կարող է բաց թողնել «Ռեալի» հետ խաղը
1063 դիտում
20:32 14-02-2014
Ռոյսն ու Բենդերը կարող են բաց թողնել «Այնտրախտ»-ի հետ հանդիպումը
Այս բաժնից
1648 դիտում
21:28 03-05-2024
Ուշուիստ Դավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս է եկել կիսաեզրափակիչ
1675 դիտում
20:11 03-05-2024
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը Թուրքիայում կայանալիք մրցաշարին