1493 դիտում
21:28 11-09-2019
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի «UPSHIFT Հայաստան» ծրագրի ֆոտոցուցահանդեսն ու ծրագրի առաջին փուլի արդյունքների ամփոփումը
Սեպտեմբերի 11-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի «UPSHIFT Հայաստան» ծրագրի ֆոտո ցուցահանդեսն ու ծրագրի առաջին փուլի արդյունքների ամփոփումը: UPSHIFT-ը դեռահասների համար նախատեսված ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլոբալ ծրագիրն է, որը Հայաստանում իրականացվում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» հետ համագործակցությամբ և «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» աջակցությամբ:
«Լավ է, որ «UPSHIFT Հայաստան» ծրագիրը սկսվել է հենց Շիրակից: UPSHIFT-ցիները Գյումրիում իսկապես մի շարք դրական փոփոխություններ են իրականացրել:Հուսանք՝ այս ծրագիրը հետագայում նույնպես «թևեր» կտա երիտասարդներին ու կոգևորի մասնակցություն ցուցաբերել իրենց համայնքների խնդիրների լուծմանը»,- իր ելույթում նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Արթուր Նաջարյանն էլ իր խոսքում շեշտեց, որ այս ծրագիրը համայնքը երիտասարդների հետ կապող լավագույն կամուրջն է:
UPSHIFT-ի առաջին փուլի հաղթող հինգ թիմերն այսօր ներկայացրերցին իրենց ծրագրերն ու դրանք իրականացնելու ճանապարհին հանդիպած խնդիրները, պատմեցին ձեռք բերած հմտությունների ու իրենց երազանքների մասին:
«Եթե դու ունես գաղափարներ, եթե այլ կերպ ես մտածում ու չես վախենում աշխատանքից, ապա դու իսկապես կարող ես քո համայնքի խնդիրները լուծել ու այն ավելի լավը դարձնել»,-ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրայթնը՝ դիմելով դահլիճում հավաքված երիտասարդներին:
«Այս ծրագրին մասնակցելով՝ ես հասկացա, որ ես էլ կարող եմ ինչ-որ բան փոխել, որ ես այդ ուժն ունեմ ու անհրաժեշտ բոլոր լծակներն այսօր ավելի հեշտ կարող եմ գտնել. արդեն փորձ ունեմ»,- խոսոտվանեց UPSHIFT-ցի Ռիտան:
Նմանատիպ նյութեր
1556 դիտում
18:56 08-12-2014
Տեղի կունենա «Գրաբարյան օրեր 2014» ծրագրի օլիմպիադայի արդյունքների ամփոփումը
Այս բաժնից
754 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
985 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
760 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու