Ոստիկանության Արմավիրի բաժնում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արմավիր քաղաքի համայնքային ոստիկանների բնակիչների շրջանում իրականացրած բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 10-ին արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Ջրաշեն գյուղում ապրող 38-ամյա մի տղամարդ բաժին է բերել ականանետի արկ, ինքնաձիգի 70-ից ավելի փամփուշտ, ինքնաձիգի 3 փամփշտատուփ և լուսացրիչ։ Զինամթերքը փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության։ Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]