Ոստիկանության Ապարանի բաժնում ապօրինի պահվող զենք-զինամթերք է կամավոր հանձնվել
«Զինանոց 2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 28-ին բաժին է ներկայացել Ապարանի բնակիչներից մեկն ու կամավոր հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ, տարբեր տրամաչափի 30 փամփուշտ, փամփուշտների ժապավեն։ Նրա հայտնածով դրանք գտել է գոմի տանիքը մաքրելիս։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]