Ոչ Արդարադատության նախարարությունը ներկայումս, ոչ ներքին գործերի նախարարությունն անցյալում երբեք չեն վերահսկել քրեակատարողական հիմնարկները այնպես, ինչպես դա նախատեսված է օրենքով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը` անդրադառնալով Քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցած անկարգություններին, որն ըստ մամուլի՝ արվում է քրեական հեղինակություն ունեցողների, «օրենքով գողերի» դեմ պայքարի շրջանակներում մշակված օրենքի նախագծի դեմ:
«Այստեղ բնական է, որ գոյություն ունի մեկ աշխարհ, որը օբյեկտիվորեն գոյություն ունի և ունի իր կանոնները և հենց այնպես չի ենթարկվելու ինչ-որ մի օրենքի»,-ասաց նա:Հիշեցնենք, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում և ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում «Նուբարաշեն» և «Հրազդան» ՔԿ հիմնարկներում տեղի ունեցած անկարգությունների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Մանրամասներն՝ այստեղ
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Արդարադատության նախարարությունը՝ հանձինս Քրեակատարողական ծառայության, ի վիճակի չէ վերահսկել իրավիճակը. Տ. Աթանեսյանը` ՔԿՀ-ներում անկարգության մասին. Tert.am
2019.09.11 19:36

