211652_close_icon

Արդարացված Նորատուսցի Ալիկը Վերաքննիչի կողմից մեղավոր ճանաչվեց. news.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count44646 դիտում article-date 14:17 11-09-2019
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, քիչ առաջ հրապարակեց քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի, Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի և Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքի գործով որոշումը։ Ինչպես հայտնում է [url=https://news.am/arm/news/532873.html?fbclid=IwAR2UPO4rRrLwR-236v3e_3zQGWxuHTOFe6Eebn9_XGQ2Yt_ILXtTE35KlBI]News.am[/url]-ը, դատարանը որոշեց մերժել Չարբախցի Գեղամի պաշտպան Միհրան Պողոսյանի վերաքննիչ բողոքը, իսկ դատախազի վերաքննիչ բողոքը մասնակի բեկանեց։ Բանդուրյանին մեղավոր ճանաչեց դիտավորությամբ առողջությանը միջին վնաս պատճառելուն դրդելու համար և դատապարտեց 4 տարվա ազատազրկման. պատժին հաշվակցեց կալանքի տակ գտնվելու ժամկետը և նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակեց 1 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկումը, սակայն համաներման հիմքով նրան ազատեց պատժի կրումից։ Հիշեցնենք, որ Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը պահանջում էր Պետրոս Իսրայելյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 14 տարի ժամկետով, ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 38-112 հոդ. 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն դրդելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 8 տարի ժամկետով, ամբաստանյալ Արմեն Գասպարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 335 հոդ. 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը) նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով: Մանրամասները՝ [url=https://news.am/arm/news/532873.html?fbclid=IwAR2UPO4rRrLwR-236v3e_3zQGWxuHTOFe6Eebn9_XGQ2Yt_ILXtTE35KlBI]սկզբնաղբյուրում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր