211652_close_icon

Փաստաբանների ակցիան Վերաքննիչի մոտ՝ ի աջակցություն Մանվել Գրիգորյանի փաստաբանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

views-count3320 դիտում article-date 14:01 14-01-2019
Մի խումբ փատաբաներ հավաքվել են ՀՀ Վերաքննիչ դատարանի դիմաց՝ ի աջակցություն Մանվել Գրիգորյանի փաստաբանի Արսեն Մկրտչյանի։ Ինչպես հայտնում է [url=https://news.am/arm/news/490430.html?fbclid=IwAR1RjH10KqbFHJXKoVfg8TR_TAPENjXRfdgVt5WKz9g1ccgzpL6qiKnPopA]NEWS.am[/url]-ը, քիչ հետո կսկսվի Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով բողոքի ակցիան։ 13։30 դատարանում կմեկնարկի Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը, որը հետաձգվել էր հունվարի 11–ին։ Նշենք, որ հունվարի 11-ին ցուցարարները վիրավորել էին Մանվել Գրգորյանի փաստաբանին, թքել մեքենայի վրա, վնասել մեքենան։ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարները հունվարի 12–ին մի քանի ժամով փակել էին «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/490430.html?fbclid=IwAR1RjH10KqbFHJXKoVfg8TR_TAPENjXRfdgVt5WKz9g1ccgzpL6qiKnPopA]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր