36569 դիտում
23:34 10-09-2019
Արտակարգ դեպք Շենգավիթի դատարանի նստավայրում. 43-ամյա կին դատապարտյալը ինքնասպանության փորձ է կատարել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևան քաղաքի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 30-ին նշված դատարանում տեղի ուեցած ինքնասպանության փորձի փաստով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դատարանի շենքում Աբովյան քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 43-ամյա Ինգա Հ.-ն, ով դատապարտվել է ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, դատական նիստի ժամանակ ինքնասպասնություն գործելու նպատակով կուլ է տվել ածելիի շեղբեր:
Նշված դեպքի մասին տեղեկացվել է նաև ՀՀ արդարադատության նախարարության Աբովյան քրեակատարողական (կանանց գաղութ) հիմնարկում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
92893 դիտում
17:30 16-09-2017
Արտակարգ դեպք Երևանում. 24-ամյա տղան վերելակի մեջ ինքնասպանության փորձ է կատարել՝ դանակով հարվածելով սրտին