92896 դիտում
17:30 16-09-2017
Արտակարգ դեպք Երևանում. 24-ամյա տղան վերելակի մեջ ինքնասպանության փորձ է կատարել՝ դանակով հարվածելով սրտին
Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 73 հերթապահ խումբը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակից սրտի շրջանում դանակահարված վիճակում «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել երիտասարդ տղայի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սարգսյանի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա Շերամի փողոցի թիվ 59 շենքի վերելակի մեջ ինքնասպանություն գործելու նպատակով խոհանոցային դանակով հարվածել է սրտին։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը՝ 24-ամյա Սմբատ Բաղդասարյանը, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Փաստի առթիվ Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Հալաբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
12462 դիտում
19:16 12-08-2016
Մոսկվայում գարեջրի խանութի հայազգի տնօրենը սքինհեդների զոհ է դարձել. նրան գիշերը սպանել են՝ դանակով հարվածելով սրտին