77438 դիտում
22:05 07-06-2017
Արտակարգ դեպք Վաղարշապատում. ոստիկանները հայտնաբերել են 18–ամյա տղային, ում պատճառով 14–ամյա աղջիկը ինքնասպանության փորձ է կատարել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հետաքննություն է սկսվել հունիսի 5-ին Վաղարշապատի բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով:
Ժամը 21:00-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ «դեղորայքային թունավորում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակչուհի, 14-ամյա Ա. Կ.-ն:
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Բաբայանի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում Աշխեն Կ.-ի մայրը հայտնել է, որ իր աղջիկը տանը միայնակ է եղել ու փորձել է ինքնասպանություն գործել՝ խմելով մեծ քանակությամբ դեղահաբեր և պատճառը՝ ոմն Ռազմիկն է, ով անընդհատ սպառնալիքի և անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով իր աղջկան հասցրել է ինքնասպանությոն փորձի:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ գործողությունների շնորհիվ պարզել են Ռազմիկի ինքնությունը, ով նույն մարզի բնակիչ, 18-ամյա Ռազմիկ Հակոբյանն է, ով ոստիկանների անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է Վաղարշապատի ոստիկանություն, որտեղ բացատրություն տալուց հետո նա ստորագրությամբ բաց է թողնվել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
3776 դիտում
17:27 04-08-2015
Ինչ պատժի արժանցավ 36-ամյա Գարիկը, ում պատճառով Արմինեն ինքնասպանության փորձ էր կատարել