211652_close_icon
views-count3497 դիտում article-date 18:44 10-09-2019

Երևանյան հեռանկարներ. 20-րդ միջազգային երաժշտական փառատոն. տեղի կունենա հեղինակավոր դաշնակահար Սըր Անդրաշ Շիֆի առաջին մենահամերգը Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 15-ին, ժամը 19:30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Սըր Անդրաշ Շիֆի առաջին մենահամերգը Հայաստանում: Ծրագրում կհնչեն Բեթհովենի և Շումանի ստեղծագործությունները: <<Նա գտել է երաժշտությունն այնտեղ, որտեղ այլոք բանաձև են գտնում: Նա երաժշտության երանգներ հաղորդեց այնտեղ, որտեղ ուրշիները պարզապես նվագում են>>: [b]- Լոս Անջելես Թայմզ[/b] <<Մերօրյա դաշնամուրային հսկաների մեջ Անդրաշ Շիֆը անգերազանցելի վարպետ է: Նա միաժամանակ և՛ կատարյալ հանգստություն է, և՛ արթնություն. այս երկու հատկանիշները միասին արդյունքն են դառնում անկոտրում կամքի: Նրա էներգիան անսպառ է, անմար, նրա հնչյունները կատարյալ են: Լսելով Շիֆին փակում ես աչքերդ և քեզ պատկերացնում հոսող առվի մեջ՝ տեսնելով ընդերքի գունավոր բյուրեղները>>: [b] - The San Jose Mercury[/b] Սեպտեբերի 24-ին փառատոնը կհյուրընկալի մեգա-աստղ թավջութակահար Գոտիե Կապյուսոնին: Հոկտեմբերի 1-9 տեղի կունենա հոբելյանական համերգներ, որոնց մասնակցելու են կրկնակի Գրեմմի մրցանակակիր ջութակահար Պինխաս Ցուկերմանը, Գրեմմի մրցանակակիր ալտահար Քիմ Քաշքաշյանը,հարվածային գործիքների հանրահայտ կատարող Ռոբին Շուլկովկին, Կուս լարային քառյակը և այլոք: Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի հիշարժան համերգով: Իվո Պոգորելիչի իրադարձային մենահամերգին հաջորդեց Գրեմմի մրցանակի արժանացած ամերիկյան Պարկեր քառյակի /Parker Quartet/ և Ամադինդա հարվածայինների համույթի ելույթները: Սեպտմեբեռրի 6-ին կայացավ ի ծնե կույր ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջիի սենսացիոն մենահամերգը: Փառատոնին աջակցում է <<Իմ քայլը>> բարեգարծական հիմնադրամը: [b]Սըր Անդրաշ Շիֆի մասին[/b] Անդրաշ Շիֆը մեր օրերի ամենահեղինակավոր դաշնակահարներից է: Լեգենդ դարձած անվան հետ կապված է երաժշտական բարձրարժեք մեկնաբանությունների մի ողջ դարաշրջան: Աշխարհի հեղինակավոր բեմերի և հռչակավոր փառատոների հաճախակի հյուրը չի դադարում զարմացնել միլիոնավոր երաժշտասերների Բախի, Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Շուբերտի, Շոպենի, Շումանի և Բարտոկի իր առանձնահատուկ մեկնաբանություններով: Անդրաշ Շիֆը ծնվել է 1953թ-ին Բուդապեշտում, ուսանել է Ֆերենց Լիստի ակադեմիայում՝ պրոֆեսոր Պալ Կադոսայի, Դյորդ Կուրտագի և Ֆերենց Ռադոշի հետ, իսկ ավելի ուշ Լոնդոնում՝ Ջորջ Մալքոմի մոտ: Իբրև մենակատար և դիրիժոր Սըր Անդրաշ Շիֆը հանդես է գալիս Բեռլինի և Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Չիկագոյի, Բոստոնի, Սան Ֆրանցիսկոյի և Սիեթլի սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Նա մենահամերգներով հանդես է գալիս Քարնեգի համերգասրահի Շտերն դահլիճում, Եվրոպայի, Ավստրալիայի, Ասիայի և Հարավային Ամերիկայի ամենահեղինակավոր համերգասրահներում և երաժշտական կենտրոններում: Դաշնակահարը ձայնագրում է բացառապես <>-ի համար: Հայտնի են Բեթհովենի և Շուբերտի բոլոր սոնատների, Բախի լավ տեմպերացված կլավիրի հատորների, պարտիտատենրի և այլ հայտնի երկերի պատմական ձայնագրությունները: 1999թ-ին նա հիմնադրել է իր կամերային նվագախումբը՝ <.-ն, որը միավորում է մենակատարների և կամերային երաժիշտների : Մեծ է երաժշտի սերը դեպի կամերային երաժշտությունը: 1989թ-ին Սըր Անդրաշ Շիֆը դառնում է Զալցբուրգի մերձակայքում տեղի ունեցող հանրահայտ «Մուզիքթագե Մունդզեե» կամերային երաժշտության փառատոնի գեղարվեստական ղեկավարը՝ պատվով պահելով իր պաշտոնը մինչև 1998թ: 1995թ-ին նա Հայնց Հոլիգերի հետ հիմնադրում է <> փառատոնը Շվեյցարիայի« <<Իթինգեն>> կարտեզյան վանական համալիրում: 1998թ-ին նա Վիչենցայի Օլիմպիական թատրոնում հիմնում է <<Մեծարանք Պալադիոնին>> երաժշտական շարքը: Սըր Անդրաշը իր երաժշտական գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների: 2006թ-ին նա դարձել է Բոննի Բեթհովենի տան պատվավոր անդամ՝ Բեթհովենի ստեղծագործությունների իր յուրահատուկ մեկնությունների համար։ 2008թ-ին նրան շնորհվել է Վիգմոր համերգասրահի մեդալը՝ սրահի շուրջ 30 տարվա մշտական հյուրը լինելու համար: 2009թ նա դարձել է Բալիոլի քոլեջի հատուկ անդամը (Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա)։ 2011թ-ին երաժիշտը ստացել է Շումանի մրցանակ, արժանացել Մոցարտեում հիմնադրամի՝ Մոցարտի անվան ոսկե մեդալին, գիտության և արվեստի վաստակավոր գործչի կոչմանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո շքանշանակիր, ինչպես նաև Վիեննայի համերգասրահի պատվավոր անդամի կոչմանը: Նրան տրվել է նաև Թագավորական ֆիլհարմոնիկ ընկերության ոսկե մեդալ։ 2014թ. հուլիսին Լիդսի համալսարանի կողմից նրան շնորհվել է Երաժշտության դոկտորի պատվավոր աստիճան: 2014թ-ի հունիսին Անգլիայի թագուհու հոբելյանական պատվո շարքում երաժշտական արվեստին իր մատուցած ծառայության համար Սըր Անդրաշ Շիֆն արժանանում է ասպետի կոչմանը։ Սըր Անդրաշ Շիֆի <<Երաժշտությունը ծնվում է լռությունից>> գիրքը, որն էսսեների և Մարտին Մայերի հետ զրույցների ժողովածու է, հրատարակվել է 2017թ-ին՝ <<Բերենրայթեր և Հենշել>>-ի կողմից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր