Արտակարգ իրավիճակ՝ Երևանի՝ Հրազդանի կիրճում. կոյուղատարի վնասման պատճառով կեղտաջրերը, քարաբեկորներն ու հողաշերտը մոտ 3 կմ-անոց ճանապարհը դարձրել են անանացանելի. տիրում է նաև գարշահոտ վիճակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանի Հրազդանի կիրճում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը արդեն երկու ժամից ավելի է՝ կոյուղատարի վնասման պատճառով, կեղտաջրերը հսկայական քարերով դուրս են ժայթքել և մոտ 3 կմ շառավղով Հրազդանի կիրճը դարձրել են երթևեկության համար վտանգավոր։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները, քանի որ հսկայական խցանում էր ստեղծվել, անգամ մի պահ, երբ պարեկները կարգավորում էին երթևեկությունը, կեղտաջրերի ու հսկայական քարերի հերթական փլուզումը տեղի ունեցավ և ճանապարհն ամբողջությամբ փակվեց։
Այս պահին «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցը տրակտորով հեռացնում է ճանպարհին լցված քարերը, հողազանգվածը։ Բայց խնդիրը պետք է հրատապ ոչ միայն լուծվի, այլև քարաբեկորներն ու հողաշերտը հեռացնելուց հետո պետք է այդ 3 կմ-անոց ճանապարհը հատուկ նյութերով լվացվի։ Քանի որ նաև գարշահոտ վիճակ է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։