1918 դիտում
15:54 07-10-2019
Գերմանական «Կուս» քառյակն առաջին անգամ Հայաստանում՝ «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում
Հոկտեմբերի 9 ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի հոբելյանական համերգաշարը կներկայացնի գերմանական Կուս լարային քառյակին:
Քառորդ դար առաջ հիմանդրված այս քառյակը չունի նմանը աշխարհում. Կուս-ը մատուցում է բոլորի համար հանրաճանաչ թեմաները բացառիկ փորձառությամբ և մոտեցմամբ:
Քառյակի անդամներն են. Յանա Կուս ՝ ջութակ, Օլիվեր Ուայլ՝ ջութակ, Ուիլիամ Քոլման՝ ալտ, Միքայել Հախնազարյան՝ թավջութակ
Կուս քառյակի յուրօրինակությունը բոլորից տարբերվող ծրագրերի ընտրության մեջ է: Հանրաճանաչ թեմաները, որոնք առկա են նրանց երկացանկում, մատուցվում են փորձառու և նոր ունկնդիրներին կատարելապես բացառիկ փորձառությամբ և մոտեցմամբ: Ղեկավար Յանա Կուսը և Օլիվեր Ուայլը միասին հանդես են գալիս ավելին քան 25 տարի: Իրենց վաղեմի գործընկերներ Ուիլիամ Քոլմանի և Միքայել Հախնազարյանի հետ միասին վերջիններս ձգտում են հաստատեել լարային քառյակի կատարողական արվեստի հավերժական «Պե՞տք է լինի»-ն` սեփական ուսումնասիրությունների և բրենդի լույսի ներքո:
Բեթհովենի «Ուժ և ազատություն» բազմաժանրային ծրագիրը մշակվել է ռեժիսոր Նիկոլա Համբպելի և իր «Նիկոն և ծովագնացները» երաժշտության ու պարի թատրոնի հետ միասին: Պրեմիերան տեղի կունենա 2020թ-ի մայիսին, Շվետցինգենյան փառատոնի ժամանակ` ինչպես նաև Բրյուսելի Գեղարվեստի պալատում, Դորտմունդի համերգասրահում, Կիսինգենի երաժշտական ամենամյա փառատոնում, Բեռլինի Ռադիալսիսթեմում:
2019թ-ի սկզբին Կուս քառյակը դարձավ պատմության մեջ գերմանական առաջին լարային քառյակը, որին Նիպոն երաժշտական հիմնադրամը օգտագործման փոխանցեց լեգենդար «Պագանինիի քառյակ» գործիքները: 2019թ-ին Տոկիոյի Սունտորի համերգասրահի հրավերով Կուս քառյակը այս գործիքներով նվագել է Բեթհովենի լարային քառյակների ամբողջական շարքը: Կենդանի կատարմամբ ձայնագրված հատվածը կթողարկվի 2020թ-ին՝ բրիտանական Ռուբիկոն Քլեսիքսի հովանավորությամբ և Գ. Հենլ Վերլագի աջակցությամբ: 2019թ-ի տարեվերջին՝ կոմպոզիտոր Մեչիլ Վայնբերգի ծննդյան 100-ամյակը նշելու նպատակով, Sony Classical-ը կթողարկի դաշնամուրային կվինտետը` Օլգա Շեպսի հետ: 2018թ-ին մեկ այլ ձայնագրություն` դարձյալ արված Sony ընկերության կողմից` Ռուդի Ստեֆանսի ստեղծագործությունները, ստացավ Opus Klassik Prize մրցանակը:
Վերջին 5 տարիների ընթացքում քառյակը պատվիրել է հինգ նոր ստեղծագործություն` Էննո Պոպպեին, Արիբերտ Ռեյմանին, Մանֆրեդ Տրոհանիին և Բրունո Մանտովանիին` Ստորին Սաքսոնիա նահանգի/Music 21-ի աջակցությամբ: Պատվերների գործընկերներն էին Ամստերդամի Կոնցերտգեբաու և Մյուզիքբոու համերգասրահները, Փարիզի Բիենալեն, Լոնդոնի Վիգմոր և Տոկիոյի Սունտորի համերգասրահները: Առաջիկայում Իրիս տեր Շիֆորստը, Մարկ Անդրեսը և Ֆրանցիսկո Կոլը կգրեն նոր ստեղծագործություններ Կուս քառյակի համար:
Դեռևս կարիերայի սկզբում Կուս քառյակն առաջին մրցանակներն է ստացել Գերմանական Երաժշտական Խորհրդի և Բորչիանիի մրցույթի կողմից, արժանացել է Բորլետի-Բուիտոնի մրցանակի, ճանաչվել է Եվրոպական համերգային դահլիճների կազմակերպության «Ծաղկող աստղ» պարգևին:
Այսօր Կուս քառյակը վարպետության μազմաթիվ դասերով ոգեշնչում է հաջորդ սերունդներին: Ուիլյամ Կոլմանը (Մոցարտեում, Զալցբուրգ) և Օլիվեր Ուիլը (Հանովերում և Բիրմինգհեմում) նաև պրոֆեսորներ են Եվրոպական տարիներ համալսարաններում: Կուս քառյակը նվագում է բացառապես Պիրաստրո լարերով:
Աշնանային համերգաշարին փառատոնի ներկայացրած ցնցող համերգների շարքում էին դաշնակահարներ Նոբույուկի Ցուջիի ու Սըր Անդրաշ Շիֆի մենահամերգները , թավջութակահար Գոտիե Կապյուսոնի ելույթը` Հայաստանի ազգային ֆիլհարոմոնիկ նվագախմբի հետ և բացառիկ համերգ ՝երեք մեծություն մեկ բեմում` Գրեմմի մրցանակի արժանացած աշխարհահռչակ ալտահար Քիմ Քաշքաշյանը, հարվածային գործիքների հռչակավոր կատարող Ռոբին Շուլկովսկին և սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն` իբրև դաշնակահար, ինչպես նաև լեգենդար ջութակահար, կրկնակի գրեմմիի մրցանակակիր Պինխաս Ցուկերմանի և Հայաստանի ազգային ֆիլհարոմոնիկ նվագախմբի համերգը :
Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի հիշարժան համերգով: Իվո Պոգորելիչի իրադարձային մենահամերգին հաջորդեցին Գրեմի մրցանակի արժանացած ամերիկյան Պարկեր քառյակի /Parker Quartet/ և Ամադինդա հարվածայինների համույթի ելույթները:
Փառատոնին աջակցում է <<Իմ քայլը>> բարեգարծական հիմնադրամը:
Նմանատիպ նյութեր
1395 դիտում
20:00 07-10-2019
Գերմանական Կուս լարային քառյակն քառյակն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում
3246 դիտում
18:15 10-09-2016
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում կկայանան «Հորտուս Մուզիկուս» խմբի համերգները
Այս բաժնից
706 դիտում
23:10 04-11-2024
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների գնահատականները մեր գործունեության վերաբերյալ սուբյեկտիվ են․ «Շողակաթ»
874 դիտում
22:36 04-11-2024
ՄԱԿ-ի Միջազգային դատարանը որոշում կընդունի ԼՂ-ի վերաբերյալ ՀՀ և Ադրբեջանի առարկությունների մասին
922 դիտում
22:18 04-11-2024
Ակտիվորեն բարելավվում է Երևանի տրանսպորտային համակարգը․ քաղաքապետարան