211652_close_icon

Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավարը հայտնել է ՔՊ-ից դուրս գալու մասին

views-count1180 դիտում article-date 10:25 14-10-2025
Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու մասին:

«Վերջին ամիսներին առավել քան երբևէ զգացել եմ Շենգավիթի բնակիչների անկեղծ աջակցությունն ու հավատը։ Դա ամենամեծ գնահատականն է, որը կարող է ստանալ յուրաքանչյուր պատասխանատու մարդ։

Հպարտություն է լինել համայնքի մի մաս, որտեղ վստահությունը ձևավորվում է գործով, իսկ միասնությունը՝ փոխադարձ հարգանքով»,- գրել է  նա Ֆեյսբուքի իր էջում:

Նմանատիպ նյութեր