211652_close_icon
views-count2272 դիտում article-date 12:45 08-09-2019

Ամեն մի ընտրություն լրացուցիչ հնարավորություն է Արցախի միջազգային ճանաչման ճանապարհին. Աշոտ Ղուլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/09/08/ghulyan/3088710]Tert.am[/url]-ը գրում է. Շատ բաց և թափանցիկ նախընտրական արշավ է եղել բոլոր թեկնածուների կողմից և մեր ընտրողներն էլ հնարավորություն են ունեցել առանձնացնել նախընտրելի թեկնածուներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում իր ընտրությունը կատարելուց հետո ասաց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Նա նկատեց, որ առաջիկա տարիներին շատ ավելի մեծ պահանջներ են լինելու և այս ընտրություններով ընտրված թեկնածուներից շատ ավելի մեծ սպասումներ են լինելու: Հիշեցնենք, որ այսօր Արցախի 228 համայնքներում, այդ թվում Ստեփանակերտում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ «Ամեն ընտրություն Արցախի Հանրապետության համար լրացուցիչ հնարավորություն է Արցախի միջազգային ճանաչման ճանապարհին` իր պետականության հասունությունը, ժողովրդավարության մակարդակը ցուցանելի դարձնելի համար»,-ասաց Աշոտ Ղուլյանը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/09/08/ghulyan/3088710]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր