3921 դիտում
14:35 27-02-2020
«Ընտրություն՝ հանուն Արցախի, ընտրություն՝ հանուն հաղթանակի». Մեկնարկել է Վիտալի Բալասանյանի նախընտրական քարոզարշավը
Արցախի Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցությունը փետրվարի 26-ին, Ստեփանակերտի «Մենք ենք մեր լեռները» (Տատիկ Պապիկ) հուշակոթողի մոտ մեկնարկել են նախընտրական քարոզարշավը։
Այս առնչությամբ, Վիտալի Բալասանյանի գրասենյակի տարածած [url=https://www.facebook.com/BalasanyanVitali/posts/658280694976478]հայտարարությունում [/url]ասվում է. «Հանդիսավոր այս արարողությանը մասնակցում էին բազմաթիվ ընտրողներ, որոնց շարքերում՝ շատ երիտասարդներ։
Մարտի 31-ն արցախցիների համար կարեւորագույն օր է՝ նախորդ շրջանին գնահատականներ տալու եւ երկրի զարգացման հետագա նոր ուղենիշները սահմանելու համար: Ողջունելով հավաքվածներին՝ Վ. Բալասանյանը մասնավորապես նշեց. «Անարդարության մթնոլորտը եւ սոցիալական բեւեռացումը հասարակությունում առաջացրել են հիասթափություն եւ հոռետեսություն, ինչը դրդում է մեր հայրենակիցներին հեռանալ երկրից: Այս վիճակն անընդունելի է եւ պահանջում է փոփոխություններ»: Ինքը պատրաստ է համախմբելու բոլոր առողջ ուժերին՝ իրականացնելու «բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ մշակված ծրագրերը՝ խնդիրներին կոնկրետ լուծումներ տալու համար»։
Քարոզարշավի առաջիկա օրերին առիթ կունենա ընտրողներին մանրամասն ներկայացնել Արցախի անվտանգության համակարգի արդյունավետության բարձրացման, գործարար գրավիչ միջավայրի ու աշխատատեղերի ստեղծման, երկիրը ներսից ջլատող կոռուպցիայի եւ հովանավորչության դեմ պայքարի, արցախցիների սոցիալական բարեկեցության իր թիմի ծրագրերը։
«Փառահեղ հաղթանակներին զուգընթաց, չկարողացանք կյանքի կոչել նույնանման հաղթանակներ մեր թիկունքում, այն է` սոցիալական արդարության, տնտեսության, կրթության, առողջապահության, գյուղական համայնքների շենացման, Արցախի հանրապետության ողջ տարածքի համաչափ զարգացման, երիտասարդության ամբողջ ներուժի օգտագործման եւ այլ հարցերում,- ասաց Բալասանյանն՝ ընդգծելով,- Մենք տեր ենք կանգնելու մեր հաղթանակին, թույլ չենք տալու մեր ժողովրդի պառակտում եւ ապահովելու ենք բարեկեցիկ կյանք։ Սուրը պատյանից հանելու առիթ թող չլինի, իսկ Խաչն էլ մեզ առաջնորդող»։
Քարոզարշավի հանդիսավոր մեկնարկի մասնակիցներն այնուհետեւ շարժվեցին դեպի Ասկերան եւ ծաղիկներ խոնարհեցին «Փետրվարի 22-ի» հուշակոթողին։ Ապա Վ. Բալասանյանն ուղղվեց Թալիշ, որտեղ էլ հանդիպում ունեցավ ընտրողների հետ։
Նմանատիպ նյութեր
3436 դիտում
11:12 10-09-2018
Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը
9890 դիտում
08:45 05-03-2020
Այսօր Արցախյան ազատամարտի մասնակից,«Արցախի հերոս» Վիտալի Բալասանյանի ծննդյան օրն է.
Այս բաժնից
1051 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2847 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
997 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում